Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդ կտան, բայց ոչ կուտակայինի մասին (տեսանյութ)

Հասարակություն
Bank

«Հայաստանի քաղաքացիների մոտ բանկերի հետ կապված խնդիրներ են առաջանում բանկերի հետ պայմանագրերը ամբողջությամբ չկարդալու արդյունքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության PR մենեջեր Նարեկ Մանասերյանը: 2014 թվականի փետրվարի 1-ից ընկերության աշխատակիցները կատարում են խորհրդատվություններ բանկային ցանկացած գործառույթի հետ կապված. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ցանկացած հարցով առնչվում են բանկի հետ, կարող են դիմել մեզ, ստանալ խորհրդատվություն ու նոր կատարել ընտրություն: Մենք մարդկանց չենք ուղղորդում գնալ այս կամ այն բանկը: Մենք տալիս ենք փաստեր»: Ընկերությունը առայժմ խորհրդատվություն չի տրամադրում պարտադիր կենսաթոշակային համակարգի հիմնադրամների և ԱՊՊԱ-ի հետ կապված, բայց ապագայում կլինեն նաև այդ ծառայությունները: