Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խցանում մերկասառույցի պատճառով

Կարևոր լուրեր Հասարակություն
122995e8ae5b1b34f9e9876fbb5edfc0

Փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը "Օփել վեկտրա" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 89 SS 088 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.): Փետրվարի 27-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Դիլիջանի ոլորաններում խցանվել են մի շարք ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մարդատար ավտոբուսը (վարորդ` Ա.Բ.) և «Ավիաջեդ» կազմակերպությանը պատկանող բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ.): ԱԻՆ