«Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքները կվերսկսվեն (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում պարզաբանել է, թե ինչու է դանդաղում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը։ Նրա խոսքով՝ ցանկացել են որակով աշխատանք կատարել, բացի այդ, ՀՀ-ում չկային նորմատիվ ակտեր, գիտելիքներ, թե ինչպես է կառավարվում մեծածավալ շինարարությունը, եւ բավական ժամանակ է պահանջվել, որպեսզի ընտրվեն ճիշտ մոդելներ։ «Ամենաթանկ ճանապարհն է լինելու պատմության մեջ, եւ այս տարի թափով աշխատանքները կընթանան»,- խոստացավ Տիգրան Սարգսյանը։ Ասիական զարգացման բանկի հետ մեկտեղ 556 կմ ժամանակակից ավտոմայրուղի է կառուցվելու, որի արժեքը գնահատվել է 962 մլն ԱՄՆ դոլար։ Այժմ կառուցվել է ճանապարհի 15-20 կմ հատվածը։ Մտահոգությունը ԱԺ-ում հայտնել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը։ Վարչապետի պարզաբանումը նրան հավատ չներշնչեց։