Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության ճանապարհներին ձյուն է

Հասարակություն
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի, իսկ Թալինում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն