«Մարգարիտայից հետո դժվար է հարցադրումներ անել» (տեսանյութ)
Երբ ԱԺ-ում քննարկվում էր Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հարցը, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով Գագիկ Ջհանգիրյանին, ասաց. «Դուք հարցերին բավականին խիստ ու երկար եք պատասխանում, դա հաճելի է, սակայն մի հարցում դուք ձեզ հակասեցիք: Ես հարգում եմ ձեր հռետորական ու իրավաբանական գիտելիքները»: «Նախ իրավաբանական գիտելիքներս միգուցե հարգեիք: Ես բավականություն չեմ ստանում երկարուբարակ ելույթներից, ես այլ բաներից եմ հաճույք ստանում»,- արձագանքեց պարոն Ջհանգիրյանը: Մարգարիտ Եսայանն անմիջապես պատասխանեց. «Ես չեմ անդրադառնա ձեր ռեպլիկին՝ հաճույք ստանալու պահով, թողնում եմ ձեր ճաշակին, իսկ ես դեմ եմ լինելու այս հանձնաժողովի ստեղծմանը»: «Ես չէի զարմանա, քանի որ Գալուստ Սահակյանն այդ մասին արդեն երեկ հայտարարել է, եւ հետեւաբար, դուք չիք կարող կողմ լինել»,- հակադարեց Ջհանգիրյանը: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, մինչ հարց կուղղեր Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց. «Մարգարիտայից հետո դժվար է հարցադրումներ անել»: