Ռուսաստանի դրոշը՝ Ղրիմի խորհրդարանի շենքին. Panarmenian. net
Ղրիմի խորհրդարանի շենքի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Փետրվարի 26-ին ցուցարարների մի խումբ շրջափակել է խորհրդարանի կենտրոնական մուտքը: Նախօրեին պատգամավորներն ու աշխատակիցները հեռանում էին հետնամուտքով: Այսօր Ղրիմի խորհրդարանը պետք է արտահերթ նիստում քննարկի տարածաշրջանում քաղաքական իրավիճակը: Տեղացի դիտորդներն ակտիվորեն քննարկում են Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովի հնարավոր հրաժարականի մասին լուրերը, որը պաշտոնավարում է 2011-ի աշնանից, հայտնում է Էխո Մոսկվին: Մինչդեռ, Ուկրաինայի ՆԳՆ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել: «Ստորագրեցի միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը լուծարելու մասին թիվ 144 հրամանը»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում: Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք ներկայացրել էին համապատասխան որոշումների նախագծերը, առաջարկում էին վերացնել այդ ստորաբաժանումը, հայտնում է Interfax-ը: «Բերկուտի» մարտիկները 2013-ի նոյեմբերից ակտիվ մասնակցել են Կիևի կենտրոնում անկարգությունների ճնշմանը: Փետրվարի 18-ին բախումները վերաճել են փողոցային մարտերի հրազենի կիրառմամբ ու բազմաթիվ մարդկային զոհերով, ինչն ի վերջո հանգեցրել է Ուկրաինայում իշխանափոխության: Նախօրեին Ավակովը նաև նախաձեռնել էր Ուկրաինայի ՆԳՆ վարչությունների ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստերի վերաբերյալ ծառայողական քննությունը: Ըստ նրա, այդ գործողությունները խոչընդոտել են քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը, վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Ավելին՝ այստեղ