Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդանանց տոնը Նյու Յորքում

Հասարակություն
նյ

Փետրվարի 24-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Վարժարանում մեծ շուքով նշվեց Վարդանանց տոնը։ Դրոշակի արարողությունից հետո հնչեցին ԱՄՆ-ի եւ ՀՀ օրհներգերը։ «Մեր վարժարանը, որպես ամենօրյա վարժարան, միակն է Նյու Յորք նահանգում,- ասում է վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանը։- Այս տարի Վարդանանց տոնը համընկավ ԱՄՆ նախագահների տոնին, եւ մենք որոշեցինք այն նշել միասին։ Վարդան Մամիկոնյանին նվիրված շատ երգեր եւ բանաստեղծություններ են գրվել, որոնց կատարումով հանդես եկան մեր աշակերտները»։ Վարժարանի հմուտ խմբավար Անահիտ Պողոսյանի և դաշնակահարուհի Նվարդ Տատուրյանի ջանքերով հնչեցին բազմաթիվ խմբակային երգեր՝ նվիրված Վարդան Մամիկոնյանին, իսկ 6-րդ դասարանից Նիկոլ Իսաղուլյանի «Քաջ Վարդան Մամիկոնյան» նկարը բոլորին զարմացրեց։   Ռոբերտ Կարապետյան Նյու Յորք Լուսանկարները՝ հեղինակի   նն