Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի» հարցը համեմատվեց արնահոսության հետ (տեսանյութ)

Տնտեսություն
AJ-artahert-gaz

«Նաիրիտի» հարցին քաղաքական երանգ տալը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը համարում է անընդունելի։ Նա ճիշտ չի համարում այս հարցով հանձնաժողով ստեղծել. «Նաիրիտում մեծ ծրագիր է իրականանում՝ մոտ 500 մլն դոլարի ներդրում, եւ ճիշտ չէ հանձնաժողով ստեղծել»։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանն էլ արտահերթ ելույթում բոլորին հանդուրժողականության կոչ արեց։ Նա նշեց, որ իշխանությունը ոչ մի բան չունի կոծկելու, եւ իրենք թալանով չեն զբաղվում։ Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ «Նաիրիտ»-ի հարցը նման է արնահոսության եւ անհրաժեշտ է օր առաջ կասեցնել այն, այլ ոչ թե սպասել մինչեւ աշուն։