A
A
Եթե վարչապետը վարդ աճեցնի «Նաիրիտի» տարածքում (տեսանյութ)
«Եթե «Նաիրիտի» տարածքում վարչապետ Տիգրան Սարգսյանը վարդ ցանի, ամբողջ գումարը կհանի»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ը գնահատվել է 40 մլն ԱՄՆ դոլար։ Արամ Մանուկյանը նշեց նաեւ, որ այդ գումարը կարող է դուրս գալ լոլիկ եւ վարունգ աճեցնելով։ Նրա խոսքերով՝ «Նաիրիտի» ամբողջ փաստագրությունը ծայրից ծայր օֆշոր է, խոստումներ եւ ոչ գործ։ «15 տարի այս իշխանությունը «Նաիրիտի» համար ծրագիր է իրականացնում եւ չի իրականացնում»,- ասաց նա։ Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհուրդ է տալիս սպասել «Ռոսնեֆտ»-ի հետագա գործողություններին։