Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանը մարտի 1-ին կլինի Մյասնիկյանի արձանի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Naxaxorhrdaran

Նախախորհրդարանի անդամները այսօր կրկին Ազատության հրապարակում էին: Ամենշաբաթյա այս հավաքի ժամանակ նախաձեռնության անդամները խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և այլ հարցերի շուրջ։ Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ Հայաստանի համար բախտորոշ ժամանակներ են մոտենում. «Ուկրաինական դասերը սերտելու ժամանակը սահմանափակ է։ Հայաստանի ու հայության առջև նույնպես ծառացել են գոյութենական խնդիրներ, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու»։ «Ա1+»-ի հետ զրույցում Նախախորհրդարանի մեկ այլ անդամ՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ հիմնադիր խորհրդարանի ստեղծման աշխատանքները ընթացքի մեջ են. «Հիմա ընտրական հանձնաժողովի ձևավորման փուլում ենք, զուգահեռ ձևավորում է արդարադատության ատյան, որը պետք է փոխարինի դատարանին»։ Պարոն Հակոբյանը նաև նշեց, որ Նախախորհրդարանը մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին միանալու խնդիր չունի. «Մարտի 1-ը բոլորիս ողբերգության օրն է։ Մենք այդ ողբերգությունը կնշենք Մյասնիկյանի արձանի մոտ»։ Հավաքից հետո Նախախորհրդարանի անդամները երթով գնացին, դեպի Սայաթ-Նովա փողոց, որտեղից էլ մեքենաներով ուղևորվեցին դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ իրենց ակցիան «ՀայՌուսգազարդի» մոտ շարունակելու համար։