Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն դեռ կաջակցի Հայաստանին

Տնտեսություն
111

Մաքսային Միությանը միանալուց հետո Եվրամիությունը կշարունակի Հայաստանին օգնել եւ աջակցել, քանի որ ԵՄ-ը հարգում է ինքնավար պետությունների որոշումները: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,դեսպան Տրայան Հրիստեանը: Աղվերանում շարունակվում են քննարկումները ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների շուրջ. ի՞նչ ուղի են անցել երկու կողմերը, ի՞նչ դժվարություններ են ունեցել, որո՞նք են այն արժեքները, որ կհամախմբեն կամ արդեն իսկ համախմբում են երկու կողմերին էլ: Հանդիպման առաջին հատվածում մասնակիցներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետով բացի դեսպան Տրայան Հրիստեայից կիսվել է նաեւ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Չնայած ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, սակայն փոխնախարարը կարեւորում է տնտեսական ոլորտում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Հայաստանը լինելով փոքր երկիր, չե՞ք կարծում, որ ավելի լավ կլիներ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակեր, քան ՄՄ-յան հետ, նա պատասխանեց. «Եկեք արհեստականորեն չբարդացնենք վիճակը. բանակցությունները դեռ ավարտված չեն: Բարձր տարիֆների համար Մաքսային Միության հետ քննարկվելու է, որ բացառություններ լինեն»։ Հայաստանում ԵՄ կենտրոնի նախաձեռնությամբ ձևավորված «ԵՄ-ն Հայաստանում Ակումբի» առաջին թրեյնինգը կտեւի մինչեւ փետրվարի 23-ը։