Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բ. Սահակյանն ընդունել է Արմեն Հովհաննիսյանի ծնողներին

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին: Նախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ