Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային լսումներ

Քաղաքականություն
e34b6838b6b7c0d4df4ef688f38eefa0

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի շրջանակում կազմակերպվել են հանրային բաց լսումներ: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաաքապետարանը օրենքով սահմանված կարգով բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքապետարանի պաշտոնական կայքով, ինչպես նաև մամուլով փետրվարի 5-ից 20-ը ներառյալ տեղեկացրել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին և լսումներին մասնակցելու հրավերի մասին:   Հանրային լսումներին մասնակցել և իր առաջարկություններն է ներկայացրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը: Լսումներին մասնակցել են նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ: Պատասխանելով հետաքրքրող բոլոր հարցերին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքացիների մասնակցությունը քաղաքային նշանակության ծրագրերին և ակնկալում էր քաղաքացիների ու կազմակերպությունների ավելի մեծ թվով մասնակցություն հանրային լսումներին: Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ անկախ աուդիտոր «ՖԻՆՏԵԽ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, հաշվետվության նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն