Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի նախարարությունում պահումները պարտադիր չեն

Տնտեսություն
0c346bb2214218db3c251ff4a4b3307d

Տրանսպորտի եւ կապի նախարարությունում կենսաթոշակային վճարումները պարտադիր չեն եղել: Այսօր Կառավարության նիստից հետո «Ա1+»-ի հարցին ի պատասխան վստահեցրեց նախարար Գագիկ Բեգլարյանը` ավելացնելով. «Ովքեր չեն համաձայնվել վճարել, նրանցը չի պահվել»: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ անկեղծացավ` նշելով, որ տեղեկացված չէ. «Ոնց որ կարգն է, այնպես էլ շարժվում ենք, հրահանգներով չենք շարժվում, մանրամասն չգիտեմ՝ ինչպես է իրականացվում, սակայն ստիպողական գործառույթ չկա»: