Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուտակային համակարգի պարագայում ռիսկեր կան» (տեսանյութ)

Տնտեսություն
gev

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարագայում ռիսկեր միշտ էլ կան։ Այս կարծիքին է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը։ Սակայն նրա համոզմամբ՝ պետությունը այդ ռիսկի բաժինը քաղաքացու հետ կիսում է։ Բացի այդ, ծառայության պետը համոզված է, որ Կենսաթոշակային կուտակային համակարգը հնարավորինս ճկուն է։ «Այդուհանդերձ, հնարավոր չէ գնահատել, թե 20 տարվա կտրվածքով լիազորված մարդիկ և քաղաքական իրավիճակն ինչպես են ազդելու համակարգի վրա, սակայն պետությունն իր հերթին ռիսկերը չեզոքացնելու մեխանիզմներ մշակել է: Այսինքն՝ 5 տոկոս քաղաքացու գումարը, 5 տոկոս պետությունը իր բաժինը դնում է, ու օրենսդրական դաշտը փորձում է կիրառել»,- նշեց պարոն Աբրահամյանը։