Ավտոներկրողները լիցենզիա են պահանջում (տեսանյութ)
«Հայաստանի ավտոներկրողների միությունը ցանկանում է հանդես գալ նոր օրենքի նախաձեռնությամբ, որպեսզի ստանա կարգավիճակ: Նշանակություն չունի, թե դա կլինի լիցենզավորման, թե տարեկան վճարի տեսքով: Մենք արդեն հոգնել ենք լինել հարկային դաշտից դուրս»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանի խոսքով` այս պայմաններում իրենք տարեկան կարողանում են ներկրել մեկ մեքենա: «Երկրորդ մեքենայի համար մենք պարտավոր ենք վճարել ավելացված արժեքի հարկ մեքենայի արժեքի 20%-ի չափով: Եվ մենք ամեն անգամ ստիպված ենք լինում տարբեր մարդկանց խնդրել, որպեսզի ներկրվող մեքենան ձևակերպենք իրենց անունով: Ավտոներկրողների միության նախագահի հաշվարկներով` հարկային դաշտ մտնելու դեպքում իրենք կարող են տարեկան 10 միլիոն դոլար վճարել պետբյուջե: