Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը զինվորների հետ նախաճաշել է

Հասարակություն
պն

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։