Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հացամթերքի շուկան բարձիթողի վիճակում է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3e3a2125592b70262b3ac70519455d50

Հայաստանում Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմանը հաջորդեց հացի գնի բարձրացումը. արձանագրում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա կարծում է՝ գնաճը պետք չէ կապել միայն ծախսերի ավելացման հետ։ Հացի գնի բարձրացումը նա նաեւ պայմանավորում է Տնտեսվարողների սոցիալ-տնտեսական վիճակով։ Արդյոք հացի ինքնարժեքի բարձրացումը կզգացվի՞ նաեւ խանութներում։ Մի քանի վաճառքի կետերում վստահեցրին՝ հաճախորդներին չկորցնելու համար հացի գինը անփոփոխ է մնացել, սակայն եկամուտն է պակասել; «Չեն թանկացրել, ուրեմն գուցե քաշն են նվազեցրել»,- իր կասկածները չի թաքցնում Բաբկեն Պիպոյանը։ Ըստ նրա՝ հացամթերքի շուկան բարձիթողի վիճակում է։ Ավելին՝ տեսանյութում