Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցողունային բջիջները չեն երիտասարդացնում (տեսանյութ)

Քաղաքականություն
korea

«Սերժ Սարգսյանը գնացել էր Հարավային Կորեա ոչ թե երիտասարդացման, այլ բուժման եւ թարմացման համար։ Ցողունային բջիջները երիտասարդացման հետ կապ չունեն: Ցողունային բջիջներն արմատային են, դրանք արտադրում են որոշ նյութեր, որոնք թարմացնում են մարդու օրգանիզմը»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը՝ հավելելով, որ նորմալ է, որ մարդիկ անցնում են այդ բուժման կուրսը՝ ավելի թարմանալու, ամրանալու եւ լավ աշխատելու համար։ Նիկոլայ Խաչատրյանի խոսքով, մարդու ենթակեղեւում կա մարտկոց, որը լիցքավորվում է քնած ժամանակ։ Նա իր վրա փորձեր է կատարում եւ հաջորդ փորձով ցանկանում է ապացուցել, որ գիշերը մարդու ուղեղն արտադրում է էլեկտրաէներգիա: «Եթե փորձերով ապացուցենք, որ մարդու մարմինն արտադրում է էլեկտրաէներգիա, կարելի է մարդու ուղեղում տեղադրել մարտկոցներ եւ երկարացնել մարդու կյանքը»,-նշեց բժշկական գիտությունների թեկնածուն: