Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժուռնալիստների միությունը՝ փետրվարի 12-ի դեպքի մասին

Քաղաքականություն
5ef0421701c40c4f197647d4214901d3

Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է ժուռնալիստական հանրության, ԶԼՄ-ների, լրագրողների, լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների վերջին օրերի հայտարարություններին` խստորեն դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փետրվարի 12-ի միջադեպը: Հարուցված է քրեական գործ: Առայժմ` այսքանը: Նախկինում էլ ամեն մի բռնարարքից հետո, երբ բողոքի ալիք է բարձրացել, հարուցվել է քրեական գործ: Սակայն որեւէ մեկը չի դատապարտվել, եւ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր բռնարարքներ: Ակնկալում ենք պատկան մարմինների կոնկրետ գործողությունները: Հայաստանի ժուռնալիստների միություն