Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստներն առայժմ հետապնդում են առաջատարին

Սպորտ
sport-chess-minsk1

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարում Հայաստանի 16 ներկայացուցիչներից հաջող են հանդես գալիս չորս հոգի: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը,Կարեն Գրիգորյանը եւ Մհեր Հովհաննիսյանը 6 տուրից հետո վաստակել են 4-ական միավոր եւ բաժանում են 13-33-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը մանձնյա գլխավորում է 17-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր ԴանիելԴուբովը, որը ընդամենը կես միավոր է կորցրել: Այսօր անցկացվող 7-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը հանդիպելու է Կարեն Գրիգորյանի հետ: Գաբրիել Սարգսյանին մրցակից է բաժին հասել 19-ամյա ուկրաինացի Վիտալի Բերնադսկին: Մհեր Հովհաննիսյանը կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Ռոմանովի հետ: Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարը բաղկացած է 9 տուրից, ուստի մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր առաջատար շախմատսիտները չպետք է միավորներ կորցնեն: