Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգ կինն աղքատության մեջ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
galina

Առաջին գծում մարտնչած Գալինա Նավիցկայատեն այսօր իր 2 որդիների հետ ապրում է մի փոքրիկ տարածքում՝ զուրկ բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններից։ Ազգությամբ լատիշ Գալինա Նավիցկայատեն պատերազմի դաշտում կամավոր է հայտնվել։ Բոլորին այս փաստը զարմացնում էր, քանի որ ազգությամբ հայ չէր նաեւ նրա ամուսինը: Հրաձիգ կինն ասում է, որ չէր կարող այդ դժվարին օրերին չլինել իր հայ ընկերների կողքին։ Գալինան ռազմի դաշտ է մեկնել՝ թողելով իր երկու անչափահաս երեխաներին հարեւանուհու խնամքին։ Գալինան չի թաքցնում ՝ վիրավորված է Հայաստանի իշխանություններից։ Աշխատանք չունի, ի վիճակի էլ չէ աշխատել, հայտնվել է ծայրահեղ աղքատության մեջ: Անգամ որպես ազատամարտիկ թոշակ չի ստանում; Ի տարբերություն շատ ազատամարտիկների, տիկին Գալյան չի պատրաստվում փողոց դուրս գալ: Ասում է իր տեղը իշխանությունները շատ լավ գիտեն: Ցանկության դեպքում կօգնեն դուրս գալ աղքատության ճիրաններից։ Ավելին՝ տեսանյութում