Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրամբարի անունը դարձավ ժողովածու

Հասարակություն
photo

Այսօր տեղի ունեցավ երիտասարդ գրող Կարեն Անատշյանի «Ծիլի-Ծով.գիրք հմայության» բանաստեղծության ժողովածուի շնորհանդեսը: «Թեմանները բազմազան են՝ կյանք, մահ, սեր, կարոտ: Մինչև անգամ Թեղուտի հարցին, արտագաղթին եմ անդրադարձել»,- նշեց հեղինակը։ Գրքի անվանումը նախապատմություն ունի։ Կարեն Անտաշյանին ոգեշնչել է ջրամբարը.«Տավուշի մարզում, որտեղ ես ծառայել եմ, Ծիլի-Ծով անունով փոքրիկ ջրամբար կար։Գրքի անունը այդտեղից է։ Դեռ այն տարիներից ջրամբարի անունը շատ տպավորվել էր ՝հնչյունների խաղը հատկապես,և ես որոշեցի որպես մետաֆոր ընտրել հենց Ծիլի-Ծովը։ Գիրք 2 բաժին ունի՝առաջին բաժնում մայրական սկիզբն է, բնությունը, հոգատարությունը, իսկ երկրորդը արդեն հայր իշխանության մասին է»,-հավելեց նա։