A
A
«Միկան» պարտվեց ստուգողական խաղում
Կիպրոսում ուսհավաք անցկացնող Երեւանի «Միկան» ստուգողական խաղում պարտվեց Բուլղարիայի բարձրագույն խմբի մասնակից Պլովդիվի «Բոտեւին»: Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացել է մեր թիմի նիգերիացի հարձակվող Ջերեմի Ջոնը: Երկրորդ խաղակեսի սկզբին «Բոտեւի» թունիսցի լեգեոնական Յունես Համզան նախ 11 մ հարվածով վերականգնել է հաշիվը, իսկ 86-րդ րոպեին նա արդեն խփել է հաղթական գոլը` 2:1։ «Միկան» Կիպրոսում կմնա մինչեւ փետրվարի 22-ը: