Օմբուդսմենը՝ Անի Գեւորգյանի մասին
Օմբուդսմենի արձագանքը ‹‹Չորրորդ ինքնիշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ ինքիշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից: Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։ Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը: Կարեն Անդրեասյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան››