Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»- ին միացել են էլեկտրացանցի աշխատողները (տեսանյութ)

Տնտեսություն
dem-em

«Դեմ եմ»-ին միացել են նաև «Հայէլեկտրացանց» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Այս պահին նրանք բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնական գրասենյակի առջև։ Էլեկտրացանցի աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձից  կուտակային պահումներ են արվել և ավելացնում, որ դրանք անօրինական են։ «Հայէլեկտրացանց» ՓԲԸ-ի տնօրինությունն աշխատակիցներին տեղեկացրեց, որ ժամը 16։00-ին գումարվելու է ժողով, և քննարկվելու են նաև նրանց պահանջները, սակայն աշխատակիցները պահանջում են, որ էլեկտրացանցի ղեկավարությունը այս պահին ժողով հրավիրի և իրենց հարցերին անհապաղ պատասխան տա։