A
A
Նաիրիտցիները շարժվում են դեպի Բաղրամյան 26
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նաիրիտցիներին խոստացել է վճարել մեկ ամսվա աշխատավարձ՝ փետրվարի 10-20-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց նաեւ տեղեկացվել է, որ «Ռոսնեվթ»-ի հետ բանակցությունները շարունակվում են, եւ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է հենց այդ ընկերությունից։ Սակայն նաիրիտցիներին նախարարի պատասխանը հույս չի ներշնչել, եւ այս պահին նրանք երթով գնում են դեպի նախագահի նստավայր։ Հիշեցնենք ՝ նաիրիտցիները պահանջում են իրենց 15 ամիսների աշխատավարձը։