Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ չի կարելի լուսաբանել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Հայաստանում կան հեռուստաընկերությունների համար անձեռնմխելի թեմաներ,-կարծում են մեր համաքաղաքացիները։ Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է, որ համասեռամոլների թեման պետք է եթեր չմտնի՝ ինչ-որ շատ մեծ կարեւորություն տվեցինք դրանց. «Լավ կլիներ, ես դա մի քիչ լիրիկական եմ ասում, միայն էդ գործոնի համար ընդհանրապես մեկուսանայինք աշխարհից»։ Իշխող խմբակցության մեկ այլ անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ պատրաստ չէ լսել ադրբեջանցի ժողովրդի մասին որեւէ դրական խոսք Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հաճելի չէ հանուն հայաստանցու բարեկեցության Ղարաբաղն Ադրբեջանին թողնելու թեման։ Պատգամավորն, ի դեպ, անպատասխան է թողնում հարցը, թե կարելի՞ է հայկական եթերում խոսել Հանրապետական կուսակցության գործունեությունը Հայաստանում արգելելու մասին։