A
A
Ձեր հարցը՝ Անձնագրային եւ վիզաների վարչության պետին
Նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր ձեռք բերելու համար մեր քաղաքացիները ստիպված են մի քանի օր հերթ կանգնել։ Ո՞րն է պատճառը։ Փետրվարի 10-ին «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։Նրան հարցեր կարող եք գրել 585427 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով։ Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից անձնագրեր ստանալու համար դիմող քաղաքացիները սովորական անձնագրերի փոխարեն ստանում են կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր: Նույնականացման քարտի համար քաղաքացին վճարում է 3000 դրամ , իսկ կենսաչափական անձնագրի համար՝ 25.000 դրամ։