Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասանի գործի վերաբերյալ տեղեկանքներ են պատրաստվել

Հասարակություն
c3548aa8a3cecfd34dce537f9e9cfdad

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրել է գործի նյութերն եւ վիճահարույց հարցերի վերաբերյալ տեղեկանքներ պատրաստել։ «Առաջիկայում ասուլիս կհրավիրենք եւ դրանք կներկայացնենք հանրությանը»,- «Ա1+»-ին ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ կներկայացնեն նաեւ, թե այդ օրը ինչպես է դեպքը տեղի ունեցել եւ որ Վարդան Պետրոսյանը եղել է սթափ վիճակում։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Հոդվածը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել էր երկու մարդ։