Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք». ԳԱԼԱ (տեսանյութ)

Քաղաքականություն
kond

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: «Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»: «Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»: «Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան ասել են ցուցարարները: Բնակիչների հետ մի քանի րոպե խոսելուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես նստելով մեքենան՝ ավտոշարասյան ուղեկցությամբ հեռացել է: Մանրամասները «ԳԱԼԱ»-ի տեսանյութում