Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսելում հստակ գիտեն՝ ինչ է կատարվում Կիեւում (տեսանյութ)

Քաղաքականություն
380cf23d807c72390045bc91fc3cc44d

Ուկրաինական Մայդանն այսօր վերահսկում են ոչ թե ծայրահեղ ազգայնականները, հիմնական ընդդիմությունը, այլ ակտիվ քաղաքացիները, ովքեր ուզում են փոփոխություններ: Այսպիսի կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի և այսօրվա Մայդանի միջև տարբերություն կա. նոյեմբերին ուկրաինացիները փողոց դուրս եկան՝ պաշտպանելու Ասոցացման համաձայնագիրը, իսկ այսօր ցուցարարներն Ուկրաինայի մյուս քաղաքացիներին պաշտպանում են իշխանություններին ծառայող ոչ ֆորմալ ուժային խմբերից և պահանջում հաստատել լեգիտիմ և ժողովրդի վստահություն ունեցող իշխանություն: Բանախոսը Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը լուծելու տարբերակ է համարում արտահերթ ընտրությունները: «Որևէ մեկին Յանուկովիչը այսօր վստահություն չի ներշնչում»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Նրա կանխատեսմամբ՝ Ուկրաինայում գործընթացը որքան ձգձգվի, այնքան կսրվեն սոցիալ-տնտեսական վիճակը, և զարգացումները ընթանան ռադիկալացման ուղղությամբ, Մայդանի աջ սեկտորի ռադիկալ ազգայնականները կփորձեն նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը: Միաժամանակ Նավասարդյանը վստահեցրեց, որ երկրում աջ սեկտորը տիրապետող չէ: Բորիս Նավասարդյանը, ով ժամեր առաջ է վերադարձել Բրյուսելից, հավաստիացրեց, որ Բրյուսելում բավականին հստակ պատկերացում կա՝ ինչ է Ուկրաինայում կատարվում իրականում: Բացի դրանից՝ ԵՄ պաշտոնյաները բավականին հաճախ են այցելում Ուկրաինա, տեղում են ծանոթանում իրավիճակին: «Բոլորը հասկանում են, որ հարցերը պետք է շատ ավելի արագ լուծել: Մնում է, որ դա հասկանա երկրի նախագահը»,- ասաց Բորիս Նավասարդյանը: