Շանթ Հարությունյանի որդին հաղորդում է տվել
Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք: Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: Հ. Գ. Ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ աշակերտը նոյեմբերի 5-ի դեպքերից հետո անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին է։