Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները չեն շտապում հայտարարագիր ներկայացնել. Փաստինֆո

Քաղաքականություն
haytararagir-472x2651

Այս օրերին մեր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են իրենց գույքի և եկամուտների հայտարարգրերը ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով, բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը էթիկայի հանձնաժողով ներկայացնել ոչ ուշ, քան մինչև 2014թ փետրվարի 15-ը: Այս ժամկետի ավարտին շուրջ 10 օր է մնացել, բայց այսօրվա դրությամբ, հանձնաժողովի պաշտոնական կայքի համաձայն,մեր երկրի 150 բարձրաստիճան պաշտոնյաներից հայտարարագիր է ներկայացրել միայն 40-ը: Բավական է նշել, որ ԱԺ-ի պատգամավորներից հայտարարգրեր են ներկայացրել միայն 2-ը: Հայտարարագրեր առայժմ չեն ներկայացրել նաև նախարարները, կառավարությանն առընթեր ու անկախ պետական մարմինների ղեկավարները: Ավելին՝ այստեղ