Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Սեդրակյանին կրկին մերժեցին

Քաղաքականություն
5fd4364f7222450d13e914159ac2207f

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։ Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի համար որոշումը սպասելի էր։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ¨ ենթակա չէ բողոքարկման: Վարդան Սեդրակյանի պաշտպանը բազմիցս է հայտարարել, որ փորձելու է արդարության հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Վարդան Սեդրակյանին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման։ Վարդան Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34-305 հոդվածով, այն է քաղաքական գործիչ, ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ։