A
A
Երեւանյան թունելներ (տեսանյութ)
Հայհոյախառը գրություններ, գարշահոտություն ու աղբակույտեր։ Այսօր այս պատկերն է Երեւանի երբեմնի ամենապահանջված թունելներում։ Մաշտոցի պուրակից Մանկական երկաթուղի տանող թունելները երկուսն են։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հիշում է. Ժամանակին դրանք կառուցվել են քաղաքի օդափոխությունն ապահովելու համար, իսկ հետագայում՝ արագընթաց ճանապարհի կամ էլ մետրոպոլիտենի նոր կայարանների ավելացման նպատակով։ Ծրագրերն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Թունելներից մեկը վաղուց խցանված է աղբով։ Մյուսով ամեն օր մարդիկ են անցնում՝ որեւէ երաշխիք չունենալով, որ թունելի վերջում լույս կտեսնեն։ Ավելին՝ տեսանյութով