Իրավունքի նվաճման երթ՝ փետրվարի 6-ին
Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Դ!ԵՄ ԵՄ թիմն առաջարկում է բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին. «Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է»: Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել: Երթը տեղի է ունենալու հետրյալ կերպ՝ Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝ Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց: Նվաճենք մեր իրավունքը: Դ!ԵՄ ԵՄ թիմ