A
A
Թեւան Պողոսյանը կմնա պատգամավոր
Պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել գրություն, որով հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը: «Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում նշել է նա։