Խորհրդակցություն Մարտունիում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին այցելել է քաղաք Մարտունի եւ հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. նախատեսվող ծրագրերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մարտունու շրջանն ունի զարգացման մեծ ներուժ, եւ այն ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է առաջին հերթին խթանել նախաձեռնողականությունը տեղերում, ինչը հնարավորություն կտա ապահովել հետեւողական առաջընթաց երկարաժամկետ հեռանկարով: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ