Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը հետ քայլ չի անի» (տեսանյութ)

Քաղաքականություն
90d4d630067e19cf72aab3332fef653d

Տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը ՀՀ կառավարության Մաքսային միությանը անդամկցելու ճանապարհային քարտեզի, սեմինարների համար հատկացրած 10 մլն դրամը ավելորդ հաճույք է համարում. «Եթե ՄՄ-ին միանալու համար սեմինարներ պետք է կազմակերպել, դա անհեթեթ ծախս է, որը մեր կառավարության վարքագծի մի մասն է կազմում։ Այս իշխանություններին, հատկապես կառավարությանը պետք է հասկացնել, որ ՄՄ կազմի մեջ մտնելուց առաջ պետք էր մտածել. մտնել, թե չմտնել, սեմինարներն այստեղ ավելորդ հաճույք են»։ Նրա կարծիքով, ՄՄ-ին միանալու որոշումը շտապ է եղել. «Ավելի լավ կլիներ կատարել մի քայլ, որը ավելի ճիշտ կլիներ՝ Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը ստորագրել։ Գործող նախագահը ամենամեծ ցանկության դեպքում անգամ հետ քայլ չի անի, քանի որ կկորցնի իր քաղաքական հենարանը»-ասաց Զոյա Թադեւոսյանը։