Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

70 հազար ուժային՝ Սոչիի անվտանգության համար

Սպորտ
sport-soci-14-2

2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովեն Ռուսաստանի ուժային կառույցների 70 հազար աշխատակիցներ: Հիմնական ծանրաբեռնվածությունը կընկնի 40 հազար ոստիկանների վրա, որոնք հունվարի 7-ից սկսած խիստ հսկողության տակ են պահում Սոչիում տեղի ունեցող բոլոր անցուդարձը: ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղերի անվտանգության համար տրամադրել է 30 հազար զինվորական: Սոչիում խստացված ռեժիմ կպահպանվի մինչեւ մարտի 21-ը: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում անվտանգությունն ապահովել են 110 հազար ոստիկան եւ 100 հազար բանակային: