Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը ոգեւորված է Որոտանի կասկադի վաճառքով

Քաղաքականություն
հեֆերն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ոգեւորված է Որոտանի կասկադի վաճառքով։ Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել անձամբ դեսպանը։ Երկու օր առաջ «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերություններին։ «Այս ներդրումը՝ ԱՄՆ կողմից կատարված, երբեւէ կլինի ամենամեծ ներդրումը ԱՄՆ-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ 180-250մլն։ Միացյալ Նահանգների դեսպանությունում մեր առաջնակարգ խնդիրներից մեկը Հայաստանի հետ առավել ամուր ներդրումային եւ առեւտրային կապերի ձեւավորումն է, եւ այս գործարքի ստորագրումը կարծում եմ դրա ապացույցներից մեկն է»,-նշեց ԱՄՆ դեսպանը։ Դեսպանն ընդգծեց, որ սա Միացյալ Նահանգների առաջին ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում. «Սա շատ կարեւոր է։ Ցանկացած երկրի համար անհրաժեշտ է էներգետիկ դիվերսիֆիկացիա, էներգետիկ անվտանգություն, եւ սա շատ կարեւոր է թե Միացյալ Նահանգների, թե Հայաստանի համար»,-եզրափակեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։