Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը էպոսագետի նամակը չի կարդացել (տեսանյութ)

Քաղաքականություն
e8945b4979931e6449f61d091b7f3a97

Այսօր լրացավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մեկ տարին։ Մեկ տարի անց Հայրիկյանը նորից պնդեց՝ մահափորձի հետեւում կանգնած է ռուսական իմպերիալիզմը, եւ որ այդ մասին կխոսվի տասնամյակներ։ Պարույր Հայրիկյանը չցանկացավ մեկնաբանել մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանի՝ մամուլում տարածած նամակին։ Հիշեցնենք, «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի ձեռքով գրված նամակ, որում վերջինս ուշագրավ բացահայտումներ է անում գործից՝ նշելով հայտնի անձանց անուններ, ովքեր ֆինանսավորել են իր նախընտրական քարոզարշավը, ապա նաև հետ պահանջել ներդրված գումարները, որոնք չստանալու համար էլ խոստացել են վրեժ լուծել: «Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի մասին իմացա հեռուստատեսությունից և համացանցից: Անակնկալի եկա, երբ նախաքննական մարմինը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով իմ անունը»,- նամակում գրել է էպոսագետ Վարդան Սեդրակյանը։: Պարույր Հայրիկյանն այս առնչությամբ միայն ասաց, որ իրեն տեղեկացրել են, որ նամակ է գրել, ինքը չի կարդացել, որովհետեւ չի ուզում կարդալ այն մարդու նամակը, ով նախաքննության ու դատաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, եւ ուղակի թաքցրել է իր կողմից հանցագործության պատվիրատու համարվող մարդկանց եւ այժմ բացահայտումներ է անում»։ «Կկարդամ, երբ գործին կցված լինի այդ նամակը»,- ասաց Հայրիկյանը։