Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիևում ոստիկանը մահացել է հոգնածությունից

Քաղաքականություն
Kiev4

Կիևում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ սրտի կանգից մահացել է Ուկրաինայի ներքին զորքերի 30-ամյա կապիտան Դիմիտրի Դոնեցը: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ կայքէջը: «Դա Գրուշեվսկովոյի վրա տեղի ունեցող ամենօրյա հակամարտության ընթացքում լարված աշխատանքի արդյունք է: Դիմիտրին այնտեղ հասարակական կարգի պաշտպանություն էր իրականացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չերնիգովեում ոստիկանության ավելի քան 20 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, երբ ցուցարարները փորձել են գրավել տարածքային կառավարման նախարարության շենքը: Հաղորդվել էր նաև, որ Կիևի անկարգությունների արդյունքում ոստիկանության ավելի քան 250 աշխատակիցներ տուժել ել են, նրանցից 100-ը հոսպիտալացվել են: Այս ընթացքում ԱՄՆ Սենատում եւ նախագահի վարչակազմում քննարկումներ են գնում Ուկրաինայի թե իշխանության և թե ընդդիմության ղեկավարների հանդեպ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ. հաղորդում է Интерфакс-ը։