«Հանրապետությունում 15 հազար ընթերցող է մնացել». Media.am
2014-ի հունվարից Հայաստանում տպագիր թերթերից մի քանիսը թանկացան 50 դրամով: «Առավոտ»-ը հիմա 200 դրամ արժե, «Հայոց Աշխարհ»-ը՝ 150: Այս տարվա հունվարից էլ չի տպագրվում Հայաստանի ամենահին օրաթերթերից մեկը՝ «Ազգ»-ը: «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը հաշվել էր, որ միայն Երեւանում 13 օրաթերթ կա, որոնց համար շուկա չկա: «Իմ հաշվարկներով, ամբողջ հանրապետությունում 15 հազար ընթերցող է մնացել։ Այս ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում տպագիր մամուլին, ընդամենը խղճուկ տպաքանակ»,- ասել էր Ավետիքյանը: 2013թ.-ի աշնանը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (ՀՌԿԿ) սոցհարցում էր անցկացրել՝ պարզելու համար հայաստանցիների լրատվական նախասիրությունները, պատկերացումներն ու ակնկալիքները մեդիա դաշտից: Հարցվածները նաեւ տպագիր մամուլի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Հարցումից պարզ է, որ թերթերը Հայաստանում այլեւս նորություններ ստանալու խողովակ չեն: Ավելին՝ այստեղ