Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանը 47-րդն է աշխարհում

Սպորտ
sport-dahuk1

Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Միքայելյանը այս օրերին մասնակցում է իտալական Վալ Դի Ֆիեմե բնակավայրում անցկացվող դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը: 21-ամյա աշոցքցի մարզիկը մրցումների առաջին օրը 1,5 կմ չմշկային արագավազքում ցույց է տվել 47-րդ արդյունքը: Այսօր Սերգեյ Միքայելյանն ուժերը կփորձի 15 կմ դասական ոճի դահուկավազքում, որը նրա համար ավելի հոգեհարազատ մրցատարածություն է: Փետրվարի 1-ին մեր դահուկորդը հանդես կգա սկիաթլոնում (15 կմ դասական + 15 կմ չմշկային): Աշխարհի առաջնության ավարտից հետո մեր մարզիկը կմեկնի Սոչի եւ տեղում կսկսի պատրաստվել իր գլխավոր ստուգատեսին: