Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 մլն դրամ՝ ՄՄ կոնսուլտացիաների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyan-nist1

10 մլն դրամ Մաքսային միության ճանապարհային քարտեզն իրականացնելու համար Հայաստան ժամանած աշխատանքային խմբերի ծախսերը հոգալու համար։ Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում։ Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ով նշեց, որ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ Հայաստան ժամանած տարբեր աշխատանքային խմբերի սեմինարները, կոնսուլտացիաները պատշաճ իրականացնելու համար։ Որոշումն ընդունվեց միաձայն: