Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում կասկածում են «Ռուբին»-ին

Սպորտ
sport-rubin1

Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբը կասկածվում է պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ: Գերմանական Բոխումի գլխավոր դատախազ Ֆրիդհելմ Ալտհամսը, որը միաժամանակ զբաղվում է երկրում պայմանավորված ֆուտբոլային խաղերի բացահայտմամբ, հայտարարել է, որ Գերմանիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Պադերբորնի» եւ Դրեզդենի «Դինամոյի» հետ ռուսական թիմի անցկացրած ստուգողական խաղերը պայմանավորված են եղել: «Այդ հանդիպումների վրա կասկածելի քանակությամբ խաղադրույքներ են կատարվել: Այդ մասին մենք տեղեկացրել ենք ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմիններին» - ասել է Ֆրիդհելմ Ալտհամսը: Նշենք, որ «Ռուբինը» այդ երկու խաղերում էլ պարտություն է կրել, ընդ որում «Պադերբորնը» հաղթական գոլը խփել է հանդիպման վերջին րոպեին նշանակված կասկածելի 11 մ հարվածով: