Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են

Սպորտ
Poster

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մամլո ասուլիսի ձևաչափով Մագդեբուրգում հանդիպել են միմյանց: Արթուր Աբրահամն ասել է, որ անհամբերությամբ սպասում է մենամարտին. «Մարտի 1-ին կանեմ ամեն ինչ` չեմպիոնի տիտղոսս վերադարձնելու համար»,- շեշտել է Արթուր Աբրահամը: Ռոբերտ Շտիգլիցի խոսքով, իր նպատակն է առաջիկա մենամարտում հաղթելը եւ բռնցքամարտի պատմություն կերտելը: Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: