Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հին Երեւան»-ի վերականգնման համար գումար չկա (տեսանյութ)

Հասարակություն
kax

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ Արամ Սուքիասյանն իր այսօրվա ասուլիսում հերքեց այն լուրերը, թե ամռանից սկսած մանկապարտեզները կլինեն վճարովի: Նրա խոսքերով` այս տարի էլ մանկապարտեզները կլինեն անվճար, սակայն այստեղ խնդիր կա, կան շուրջ վեց հազար երեխաներ, որոնք սպասում են իրենց հերթին, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում տարածքների ընդլայնման ուղղությամբ: Երեւանի քաղաքապետի տեղակալը բացառեց, որ մանկապարտեզ ընդունվելու համար դրամահավաքություն է իրականացվում: Սակայն չբացառեց, որ հնարավոր են դեպքեր, երբ երեխաները մանկապարտեզ են ընդունվում ծանոթ-բարեկամի շնորհիվ: Որպես 2014 թ գլխավոր խնդիր Արամ Սուքիասյանը նշեց Էրեբունի արգելոցի բերդապարիսպի վերականգնումը: Այն ընդգրկված է երեքամյա ծրագրի շրջանակներում: Ի դեպ, այս տարի էլ «Հին Երեւան»-ի վերականգնման համար գումար նախատեսված չէ. «Բավական ծախսատար ծրագիր է: Երեւան քաղաքի բյուջեն չի բավարարում այն վերականգնելու համար»,-եզրափակեց Արամ Սուքիասյանը;